«60 տարում չկարողացա ռուսերեն սովորել, երևի առաջիկա 10-ամյակներում կսովորեմ». Արա Աբրահամյանը տարեդարձի համար գումար չի ծախսել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախօրեին տոնել է իր 60 ամյակը: Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը  ներկա են եղել նաեւ ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Վերջինս Աբրահամյանին մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ ցանկացել է, որ Աբրահամյանի հաջորդ հոբելյանի ժամանակ Արցախը ճանաչված լինի բոլոր երկրների կողմից, իսկ հայերը վերադարձրած լինեն Արարատը: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը Արա Աբրահամյանի հետ. - Պարոն Աբրահամյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չէի՞ք հրավիրել ձեր ծննդյան արարողությանը, թե՞ չէր կարողացել գալ: - Ես չէի հրավիրել, որովհետեւ ինքը ծնունդների չի գնում: Վերջին 20 տարին ես նրան ճանաչում եմ, ծնունդների չի գնում, ինչ նախագահ է դարձել չի գնում: - Իսկ ինչո՞վ է պայմանավորված: - Իրեն է պետք հարցնել: Բայց նա ինձ շնորհավորանք է ուղարկել, ես կարդացել եմ: - Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը ձեզ մաղթել է, որ ռուսերեն խոսել սովորեք վերջապես: Պատրաստվո՞ւմ եք հետեւել այդ մաղթանք-խորհրդին: - Անպայման: Ես բոլոր-բոլոր մաղթանքները հաշվի կառնեմ եւ կուղղեմ: - Բայց դուք ռուսերեն որոշ չափով գիտեք, չէ՞: - Որտեղի՞ց գիտեմ, որ իմանամ, չեն ասի սովորի, էլի: - Չե՞ք ուզել սովորել, թե՞ չի ստացվել: - Ես սովորում եմ, այնպես չի, որ չեմ սովորում: Գիտե՞ք ինչ կա, ամեն մեկն իր ընդունակություններն ունի, իմ ընդունակությունը այդքան բավարար չի, որ կարողանամ 60 տարվա ընթացքում սովորեմ: Ինձ թվում ա ապագա կա, երեւի առաջիկա տասնամյակներում կսովորեմ էլի, ես շա՞տ գիտեմ: Կարող է ստացվի, կարող է՝ չէ: Վստահ չեմ: - ՌԴ-ում ապրում եք, այդքան շփվում, դժվա՞ր լեզու է: - Դե չգիտեմ, իմ համար շատ դժվար է: Ինձ համար լեզուները դժվար են: - Հայերենից բացի ուրիշ լեզու գիտե՞ք: - Իհարկե գիտեմ, ինձ համար բոլոր լեզուները հավասար են, ռուսերենի նման: Անգլերեն էլ գիտեմ այնքան, ինչքան ռուսերեն: - Այնքան, ինչքան բավարար է շփվելու համար: - Մի կերպ շփվելու համար: - Ժիրինովսկու մաղթանքն էլ էր շատ հետաքրքիր. Ուրի՞շ ինչ հետաքրքիր շնորհավորանքներ եք ստացել: - Չեմ հիշում: Այդքանը ո՞նց հիշեմ: Մեկն ասեց ռուսերեն սովորի, ես ասացի կսովորեմ, մյուսն էլ ասաց Ղարաբաղը մերը լինի՝ ես պիտի աշխատեմ այդ բոլոր ուղղություններով, բա ո՞նց: Ինչքան կստացվի՝ ժամանակը ցույց կտա: - Նվերներին հասցրե՞լ եք ծանոթանալ: Ո՞րն է ձեզ համար ամենաառանձնահատուկ, թանկ նվերը: - Նրանց ներկայությունն ու ուրախությունը, դա է ամենաթանկը, որ մարդիկ եկան, բոլորը ուրախացան եւ դրական մթնոլորտ ստեղծեցին: Հայաստանի, Ղարաբաղի նախագահի ներկայությունն էր շատ թանկ: - Սերժ Սարգսյանի հետ քաղաքական թեմայով զրույց հասցրի՞ք ունենալ: - Ինձ չի թվում, որ ծննդյան արարողությունը հարմար տեղ էր քաղաքական լուրջ թեմաներ քննարկելու համար: - Իսկ հաջորդ օ՞րը: - Հաջորդ օրն այսօր է, ես ձեզ հետ խոսում եմ: - Պարոն Աբրահամյան, Հայաստանում վերջին քաղաքական գործընթացներին չմասնակցեցիք, առաջիկայում այլ պլաններ ունե՞ք այլ գործընթացների մասնակցելու: - Իհարկե ունեմ: Այս պահին չեմ կարող ասել: Կամաց-կամաց կիմանաք: Ծնունդս նոր ենք արել, լավ տրամադրություն է: Ծննդյանս օրվա արարողությանը մասնակցածներից բոլորի ասածը որ անեմ, արդեն բավական է: - Տեղեկություններ կան, որ Ռուսաստանում հայկական դպրոցները փակվում են: Կա՞ նման բան: - Ճիշտ հակառակ տվյալներ ունեմ, որ հայկական դպրոցներ են բացվում: Կարող է ինչ-որ մեկը դպրոց է ունեցել՝ փակել է, ես չգիտեմ: - Լիպեցկի մասին էինք լսել: - Գիտեք, բոլորը պետական դպրոցներ չեն, դրանցից ամեն մեկն ունի իր ֆինանսավորողը, ֆինանսավորումը կտրվում է, փակվում են, բայց այնպես չի, որ որոշում կա դպրոցները փակելու: - Գողական աշխարհի ներկայացուցիչների հրավիրե՞լ էիք ձեր ծնունդին, ինչպե՞ս են ձեր հարաբերությունները նման մարդկանց հետ: - Գիտե՞ք ինչ կա, շատ լավ, ես սկզբից էլ հայտարարել եմ, եկեք ամնիստիա հայտարարենք, մենք ընդհանրապես սիրում ենք մեկս մյուսից շուտ նեղանալ, այնպես չասեց, այնպես չնստեց, այնպես չնայեց: Ասեցի բերեք բոլորս ամնիստիա հայտարարենք, սկսենք ուրախանալը, ոչ մի բան չկա: Շատ լավ մթնոլորտում անցավ, ոչ մի ավելորդ բան չեղավ, ամեն տեղից եկել էին, մոտ 1500-1700 մարդ էր շնորհավորել՝ 67 երկրներից: Ռուսաստանից էլ չկար մի գուբերնիա, մի քաղաքապետ, որ չշնորհավորեր: - Իսկ քանի՞ մարդ էինք հրավիրել: - Մեր բոլոր միջոցառումներին միշտ ավելի շատ մարդ է գալիս, քան մենք հրավիրել ենք: - Ինչքա՞ն գումար եք ծախսել: - Անկեղծ որ ասեմ՝ ռեստորանը անվճար է եղել, բոլոր երգիչներն էլ որ երգել են՝ նվեր են արել: Բոլոր գումարները, որ պետք է ծախսեի՝ տրամադրելու եմ բարեգործական նպատակների:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am