Սանկտ Պետերբուրգի ահաբեկչական ակտի կազմակերպիչներից մեկի ձերբակալության տեսագրությունը /տեսանյութ/
Rt.ru-ն հայտնում է,որ Մերձմոսկովյան Օդինցովյան շրջանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչներից մեկը` Աբրոր Ազիմովը, ով ծագումով Կենտրոնական Ասիայից է՝ Ազիմովն իրականացրել է մահապարտ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովի նախապատրաստումը: Հիշեցնենք, որ ապրիլի երեքին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 14 մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։
