Մանչեսթեր Յունայթեդը Իբրահիմովիչին նոր պայմանագիր կառաջարկի
«Mirror»-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմում պահել հարձակվող Զլատան Իբրահիմովիչին և ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի շվեդ ֆուտբոլիստին: Իբրահիմովիչին առաջարկվելիք գործարքով խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 20 միլիոն ֆունտ սթերլինգ. նշենք, որ նա այժմ ստանում է տարեկան 12 միլիոն: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 35-ամյա Իբրան 28 հանդիպման է մասնակցել՝ խփելով 17 գոլ:
