Զանգը չուշացավ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին և թուրք ժողովրդին սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անցկացնելու կապակցությամբ: Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևից ուշադրության և շնորհավորական ուղերձի համար: Թուրքիայում սոցկայքերում ու ընդդիմադիր մամուլում մեծ արձագանք է գտել Ադրբեջանի նախագահի՝ Էրդողանին ուղղված շնորհավորանքը: «Ալիեւը ուրախ է, որ ինքը չի լինի միակ նախագահը որը քննադատությունների թիրախում է, քանի որ արդեն իր մեծ եղբայր Էրդողանն էլ միացավ իրեն»,-թվիթերում գրել է թուրք օգտատերերից մեկը։
