«Ելք» դաշինքը սկսել է քարոզչական հոլովակի նկարահանման աշխատանքները. հոլովակում կերգի նաև Նիկոլ Փաշինյանը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ սկսել է դաշինքի քարոզչական հոլովակի նկարահանման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նշեց, որ հոլովակում «Ելք» դաշինքի անդամները կատարելու են «Էրեբունի-Երևան» երգը: Նա կատակեց, որ ռեժիսորները ժուժկալ են գտնվել, ու հոլովակում իր «հրաշալի» կատարմամբ ընդամենը մեկ նախադասություն է լինելու: «Իրականում դրա պատճառն այն է, որ մեր թիմի հնարավորինս շատ անդամներ ներկայացված լինեն հոլովակում»,- հստակեցրեց Երևանի քաղաքապետի թեկնածուն: Նա նաև հայտնեց, որ ընթացիկ ուղիղ եթերի կադրերը ևս լինելու են հոլովակի մեջ: «Պետք է ասեմ, որ երգի ձայնային տարբերակն արդեն պատրաստ է, և շատ լավ է ստացվել: Եվ ընդհանրապես շատ կարևոր է, որ մեր մայրաքաղաքի հիմնը բոլորը երգեն, որովհետև հիմնի էությունը նրա մեջ չէ, թե ով ինչպես կերգի, այլ նրա մեջ է, որ բոլորը այն երգեն, որ այն լինի բոլորի սրտերում ու հոգիներում, լինի մարդկանց կյանքի ուղեկիցը ու դառնա քաղաքի ծաղկման սիմվոլը»,- ընդգծեց Փաշինյանը: «Ելք» դաշինքի քարոզչական հոլովակը նկարահանվում է Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ֆոնին: Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ինքը Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում իր գործունեությունն այնպես է ծավալելու, որը հարգանքի տուրք կլինի Ալեքսանդր Թամանյանին և Երևանի լավագույն քաղաքապետերին: Դաշինքի քարոզչական հոլովակը հասանելի կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այն կբարձրացնի մարդկանց տրամադրությունը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am