Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների եւ մարդու իրավունքների դիտորդական առաքելությունների հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Ընդհանուր առմամբ հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Իրավական շրջանակն անբավարար է եղել ժողովրդավարական գործընթաց անցկացնելու համար»,- նշել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաքելության ղեկավար Սեզար Ֆլորին Պրեդան: ԵԱՀԿ դիտորդների կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն տեղի էր ունենում պայմաններում, որտեղ «երկու կողմերը հավասար հնարավորություններ չունեին»։ «Ընտրողներն օբյեկտիվ տեղեկություն չեն ստացել բարեփոխումների գլխավոր ասպեկտների մասին»,-ասվում է փաստաթղթում։
