Կիմ Չեն Ընը համերաշխություն է հայտնել Ասադին «թշնամի ուժերի» դեմ պայքարում
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջույնի հեռագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝Սիրիայի անկախության 71-րդ տարեդարձի առթիվ, որտեղ շնորհավորել է «Սիրիայի ղեկավարին, այդ երկրի բարեկամ կառավարությանն ու ժողովրդին՝ հայտնի օրվա առթիվ», հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ Նա դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումը Սիրիայի ավիաբազայի վրա՝ խոստանալով աջակցություն ցուցաբերել կառավարության արդար ընթացքին ու սիրիացի ժողովրդին։
