Թրամփը զիջել է
Ռուսաստանի ղեկավարությունը կկենտրոնանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի վրա՝ Մոսկվայի հետ հարաբերությունները հարթելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Կկենտրոնանանք այն բանի վրա, ինչը հերթական անգամ հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփը, այլ ոչ թե նրա օգնականի խոսքերի, իսկ նախագահը հաստատել է, որ ցանկանում է հարթել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ», — ասել է նա։
