Անիմաստ է սպասել, որ Թուրքիան հանրաքվեից հետո կգնա նոր քայլերի Հայաստանի հետ հարաբերություններում. Ռուբեն Սաֆրաստյան

«Սպասելի էր, որ էրդողանը հաղթանակ է տանելու, և բավական փոքր է լիելու ձայների տարբերությունը։ Մեծ քաղաքները, այդ թվում՝ Անկարան, Իզմիրը, Միջերկրական ծովի շրջանները դեմ են քվեարկել. սա հետաքրքիր է ու պետք է վերլուծության ենթարկել։ Ինչպես և սպասվում էր` քրդաբնակ շրջանները ևս դեմ են քվեարկել։ Այս բարեփոխումները Թուրքիայի բնակչությանը հոգեհարազատ չեն, և, ըստ էության, երկիրը բաժանվել է երկու հատվածի։ Թուրքիայի բնակչության այն հատվածը, որն ապրում է ավելի զարգացած պայմաններում, ավելի կիրթ է, դեմ է այս ամենին»,-լրագրողների հետ հանդիպմանը,անդրադառնալով Թուրքիայում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին,նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետը կարևորեց նաև քրդաբնակ շրջանների կողմնորոշումը. նրանք դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին. «Այս դեմ քվեներն ավելի շատ կարող էին լինել, եթե գլխատված չլիներ «Ժողովրդական-դեմոկրատական կուսակցությունը»: Նրանց ղեկավարները մեծ մասամբ բանտերում են, եթե այդպես չլիներ, «դեմ»-ի կողմնակիցներն ավելի շատ ձայներ կստանային»: Անդրադառնալով արտերկրում քվեարկության իրավունք ունեցող 5 մլն քաղաքացիներին՝ Սաֆրաստյանն ասաց, որ արտասահմանցի թուրքերը՝ հատկապես Գերմանիայում բնակվող թուրքերը, քվեարկել են կողմ: Նրա խոսքով`Թուրքիան վերադարձավ Աթաթուրքի շրջանին. «Թուրքիան սուլթանապետության չի վերածվի, բայց գնաց միանձնյա կառավարման ճանապարհով»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա՝ Թուրքիայից նոր երևույթներ սպասել պետք չէ. « Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության մե փոփոխություններ սպասել պետք չէ:Հայաստանն այս պահին Թուրքիայի համար կարևոր նշանակություն չունի։ Էրդողանին պետք է  այնպիսի Թուրքիա, որն իսլամամետ քաղաքականություն կվարի, ավելի ակտիվ կլինի միջազգային քաղաքականության մեջ, և սանձված կլինի իր կողմից»։  

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am