Էրդողանը Թուրքիայում կվերականգնի մահապատիժը
«Reuters»-ը հաղորդում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեից հետո հայտարարել է, որ ծրագրում է կառավարության հետ քննարկել Թուրքիայում մահապատիժը վերականգնելու հարցը։ Պատրաստվում եմ անհապաղ այս թեմայով քննարկումներ սկսել վարչապետի և ընդդիմության ղեկավարի հետ,ասել է նա: Թուրքիայում մահապատիժը վերացրել էին 2002 թվականին, որպեսզի երկիրը համապատասխանի ԵՄ մտնելու չափանիշներին։
