Առաջնահերթ է գողության դադարեցումը. Զարուհի Փոստանջյան

Առաջնահերթ է Երևանի քաղաքապետարանի համակարգում և դրանց ենթակա կառույցներում կոռուպցիայի դեմ պայքարը, գողության դադարեցումը, այս թվում՝ երևանցիների հանրային գումարների յուրացման: «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է Զարուհի Փոստանջյանը, ով «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր: «Խնդիրները բազմաշերտ են և բազմազան, չես կարող մեկը մատնանշել, … ծրագիրը կներկայացնենք հանրությանը, ծրագրի դրույթների իրականացում պետք է տեղի ունենա հենց առաջին օրվանից, առաջին ժամից, դա պետք է իրականացվի: Խնդիրները տարբեր են՝ քաղաքաշինությունից սկսված, տրանսպորտ, բնապահպանություն, կա կրթական ոլորտ, մանկապարտեզներ: Համակարգն ունի նաև արատավոր, կոռուպցիոն մեխանիզմներ, այնպես որ, բոլոր ուղղություններով պետք է պայքար մղես և, ըստ էության, ներդնես նոր համակարգ»,-ասել է Զարուհի Փոստանջյանն ի պատասխան մեկնաբանի այն հարցի, թե որն է լինելու քաղաքապետ ընտրվելու դեպքում առաջին աշխատանքային օրը Երևանի քաղաքապետարան գնացած Զարուհի Փոստանջյանի առաջին հրամանը, քայլը: Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցության կողմից մայիսի 14-ի ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվել է Զարուհի Փոստանջյանը, ով չմասնակցեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին: Պատասխանելով հարցին, թե ինչու համապետական ընտրություններին չմասնակցեց, սակայն որոշեց մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանը կրկնել է.«Հիմանական պատճառը, որ ես չմասնակցեցի այն, էր, որ ես գտնում էի, որ «Ժառանգությունը» պետք է մասնակցեր առանձին: Դա ոչ միայն ես եմ գտնում, այլև հանրահայտ է, որ քաղաքականությունը ծրագրեր են գաղափարախոսություն և սկզբունքներ, մինչդեռ «Ժառանգությունը» այդ սկզբունքների ներքո չգործեց և գնաց դաշինքային այդ համագործակցության ներքո պայքարի, որը չեմ կարծում, որ արդյունավետ է և այդ արդյունավետությունը բերեց նրան, որ մենք ունեցանք այսպիսի պատկեր»,– ասել է նա: Հրայր Թամրազյանի այն հարցին էլ, թե ինչպես վերաբերվել «Ժառանգությանը», այն կա, թե չկա, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է. «Դուք կհրավիրեք իրենց ներկայացուցիչներին և նրանք Ձեզ կբացատրեն»: Զարուհի Փոստանջյանն արձանագրել է նաև, որ «Ժառանգությունն» իր համար այլևս անցյալում է: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է իբրև քաղաքապետ Զարուհի Փոստանջյանը հաշվի նստելու կառավարության հետ, Զարուհի Փոստանջյանը, չբացառելով այս սցենարը, ասել է, որ հաշվի նստել չի նշանակում զիջել: «Այսինքն՝ սա միջավայր է, որտեղ դու ամեն ինչ պետք է հիմնահատակ փոխես և այդ քանդված համակարգը սկսես վերականգնել: Նաև մաքրել: Մենք նաև խնդիր ունենք մաքրելու այդ տարածքը, որովհետև այն փչացած է և վերից վար կոռումպացված»,- ասաց ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը: Նա հակադարձելով Երևանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովին, հակադարձել է՝ «Ես այն կարծիքին չեմ, որ Երևանը կանաչապատված է, այգիներ են հիմնադրվել և Երևանը այնպիսի քաղաք է, որը հաճելի է ապրելու համար: Մենք ձմռանն էլ ենք ապրում Երևանում, ամռանն էլ և տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում փողոցներում, հանրային տրանսպորտն ինչպես են աշխատում, խցանումներն ինչպիսին են»: Երևանի քաղաքապետի թեկնածուի ախտորոշմամբ՝ Երևանում, իր ձևակերպմամբ՝ քաոտիկ շինարարությունը, որը փոխել է քաղաքի դեմքն ու դիմագիծը, նույնպես կոռուպցիայի ու ապաշնորհ ղեկավարման հետևանքն է:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am