Արտակարգ. 3 ամսական երեխային հարցաքննության է կանչել ահաբեկչության կասկածանքով
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները երեք ամսական երեխային ահաբեկչության կասկածանքով կանչել են հարցաքննության երեխայի պապի՝ Ֆլորիդա մեկնելու համար սխալ լրացված հացաթերթի պատճառով:Այս մասին գրում է Gazet.ru-ն:Մուտքի այցագրի հարցաթերթիկը լրացնելիս երեխայի պապիկը սխալմամբ դրական պատասխան է տվել այն հարցին՝ արդյոք իր թոռը որևէ կապ ունի ահաբեկչական գործունեության հետ: Միջադեպից հետո դեսպանատան աշխատակիցները երեխային հարցաքննության են կանչել: «Ես չէի կարող հավատալ, որ նրանք չեն նկատել, որ դա սխալմունք է, և որ երեք ամսական երեխան ոչ մեկին չի կարող վնաս պատճառել»,- տեղի ունեցածից հետո ասել է 62-ամյա Փոլ Կենյոն:
