Առաջինն է շնորհավորել
Թուրքիայում սոցկայքերում ու ընդդիմադիր մամուլում մեծ արձագանք է գտել Ադրբեջանի նախագահի՝ Էրդողանին ուղղված շնորհավորանքը կապված հանրաքվեում հաղթելու հետ։ Այս առիթով ծաղրական և հեգնական մեկնաբանություններ են հրապարակվել, և շեշտվել է, որ Ալիեւը նախագահի լիզարությունները ավելացնելուց հետո փոխնախագահ է նշանակել իր կնոջը եւ առաջինը նրա շնորհավորանքը տրամաբանական է։ «Ալիեւը ուրախ է, որ ինքը չի լինի միակ նախագահը որը քննադատությունների թիրախում է, քանի որ արդեն իր մեծ եղբայր Էրդողանն էլ միացավ իրեն»,-թվիթերում գրել է թուրք օգտատերերից մեկը։
