Բողոքի ակցիաներ հանրաքվեից հետո
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը Ստամբուլի մի քանի շրջանների բնակիչները արտասովոր բողոքի ակցիա են անցկացրել հանրաքվեի արդյունքների դեմ, որոնց շնորհիվ նախագահ Էրդողանը ստացել է աննախադեպ լիազորություններ։ Մարդիկ իրենց տների պատուհաններից դուրս հանած կաթսաներն ու թավաները՝ հարվածում են դրանց։
Ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ սահմանդրական ուղղումներին կողմ է քվեարկել 51.35 տոկոսը, դեմ՝ 48.65 տոկոսը։
Թուրքիայի երեք խոշորագույն քաղաքները, ներառյալ Ստամբուլը, նախնական տվյալներով՝ դեմ են քվեարկել փոփոխություններին։
Էրդողանի կողմնակիցներն ասում են, որ հանրաքվեն կօգնի արդիականացնել երկիրը, սակայն նրա հակառակորդները վախենում են ավտորիտարիզմի աճից։

