Յունկերի կոչը Թուրքիային
RIA Novosti-ն փոխանցում է ,որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանդես Հանը թուրքական ղեկավարությանը կոչ են արել բնակչության շրջանում հասնել «առավելագույն կոնսենսուսի» սահմանադրական փոփոխություններն իրագործելիս։ Մենք «առավելագույն կոնսենսուսի» կոչ ենք անում՝ հաշվի առնելով հանրաքվեի ժամանակ ստացված ձայների ոչ մեծ տարբերությունն ու սահմանադրական փոփոխությունների երկարաժամկետ հետևանքները։Մենք սպասում ենք ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելությունների գնահատականներին, այդ թվում հանրաքվեի ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ,ասված է հայտարարության մեջ:
