Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է ձայների վերահաշվարկ
Fox TV հեռուստաալիքի եթերում կուսակցության պատգամավոր Ումիթ Օզդաղը հայտարարել է,որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ԿԸՀ-ից պահանջում է քվեաթերթիկների մոտ 60 տոկոսի վերահաշվարկ : Պատճառ է առանց ԿԸՀ-ի պաշտոնական կնիքի քվեաթերթիկների հաշվարկը։ Ավելի վաղ կուսակցության փոխնախագահ Էրդալ Աքսյունգերը հայտարարել էր, որ իշխանությունները հօգուտ իրենց մանիպուլյացիաներով են զբաղվում ձայների հաշվարկի ժամանակ։
