Թուրքիայի ընդդիմությունը մեղադրել է իշխանությանը մանիպուլյացիաների մեջ
Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Էրդալ Աքսյունգերը հայտարարել է, որ Թուրքական իշխանությունները մանիպուլյացիաներով են զբաղվում սահմանադրական հանրաքվեի ձայների հաշվարկի ժամանակ:Reuters գործակալության հաղորդմամբ`Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի կայքում հաշվարկն սկսելուց ժամեր առաջ հայտնված հայտարարությունը փաստում էր, որ պաշտոնյաների կողմից չկնքված քվեաթերթիկները ևս վավեր են համարվելու` պատճառաբանելով, որ խորհրդի աշխատակիցները չեն հասցրել դրոշմել դրանք: «Տեղի է ունենում արդյունքների մանիպուլյացիա։ Մեր դիտորդների տվյալներով՝ հաղթում են նախագահական համակարգի կողմնակիցները։ Եկե՛ք պաշտպանենք մեր ընտրությունը»,-ասել է նա։
