Դեսանտ է իջեցվել է սիրիական Դեր Զոր՝ԱՄՆ գլխավորությամբ
Կոալիցիայի ուժերը ԱՄՆ գլխավորությամբ դեսանտ են իջեցրել սիրիական Դեր Զորում, փոխանցում է Lenta.ru-ն: Ըստ ականատեսների, գործողությունն անցկացվել է քաղաքից դեպի արևելք ընկած տարածքում, որը վերահսկում են «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) գրոհայինները: Ապահովելու համար նրանց վայրէջքը գործարկվել են Apache ուղղաթիռները: Դեսանտում ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ մարդ է ընդգրկված: Նրանց նպատակն է ԻՊ մատակարարման կետերի և զենքի պահեստների ոչնչացումը: Գործողության մեկնարկից 20 րոպե անց դեսանտայինները լքել են տարածքը: Հայտնի է, որ ԻՊ-ն լրացուցիչ զորքերը է տեղափոխել մարտական գործողությունների տարածք և խստացրել է անվտանգության միջոցները սահմանային անցակետերում:
