Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն ավարտվել է
Ընտրական հանձնաժողովները ձայների հաշվարկ են սկսել:ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ երկրում 167 հազար ընտրատեղամաս էր բացվել, քվեարկելու իրավունք ուներ 55.3 մլն քաղաքացի: Ընտրատեղամասերում կարգը պահպանել են 380 հազար ոստիկաններ:Թուրքիայի հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 63.6 տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, որոնցով նախատեսվում է անցում խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի։
