Մեր իրականության մեջ չկա ազգային ինքնասպանության տանող ավելի վտանգավոր մոլորութուն

Սասնա ծուռ Վարուժան Ավետիսյանը բաց նամակ է հղել հայ մտավորականությանը, որը ներկայացնում ենք ստորև. Բաց նամակ հայ մտավորականությանը Քեզ ասում են հայ մտավորականություն: Ներկայիս իրականության մեջ թերևս չկա ազգային ինքնասպանության տանող ավելի վտանգավոր մոլորութուն: Որովհետև դու այն ամենի հակառակն ես, ինչ պետք է լինեիր: Ո՞վ ես և ի՞նչ ես դու իրականում: Իրականում դու տեսել ես հրեշի երախը և սարսափից կորցրել ոգիդ ու կամքդ: Հրեշը քեզ քշել է անկյուն և դու ընդունել ես նրա պայմանները՝ փոքրիկ աշխարհիկ ունենալու դիմաց ուրանալ ազգդ ու Հայրենիքդ և ծառայել նրան մեծ աշխարհում: Զավեշտալի և, միևնույն ժամանակ, նողկալի է, որ դու քեզ համարյա որպես Ագռավու Քար մտած Փոքր Մհեր ես երևակայում և ապրում ես այն հույսով, թե մի օր մեծ աշխարհը նույնպես քո փոքրիկ աշխարհիկի նման «մաքուր» կդառնա և դու կազատագրվես ու դուրս կգաս: Զավեշտալի է, որովհետև դու շատ լավ գիտես, որ քո փոքրիկ աշխարհիկը ևս կուսական ու մաքուր չէ: Քանզի կեղտաջրում չի կարող մաքուր կաթիլ լինել: Նողկալի է, որովհետև դու հանուն քո փոքրիկ աշխարհիկի ամեն րոպե պղծում ես մեծ աշխարհը: Եվ, որպես պղծության գործիք, հաճախ հենց քո փոքրիկ աշխարհիկն ես գործածում: Հիմա դու մեր ամենամեծ և ամենավտանգավոր հակառակորդն ես: Կոչված լինելով որպես հայության ազգային-քաղաքական մտքի և կամքի դարբին ու ջահակիր, դու ենիչերի-վերակացու ես դարձել մեր երկիրը զավթած, մեզ ցեղասպանող ու հայրենազրկող գաղութարարի և նրան ծառայող հայաստանյան վարչակազմի ձեռքին: Դու ոչ միայն չես առաջնորդում փրկարար ընդվզումը, այլև գաղափարապես ու բարոյապես կազմալուծում ես դրա ամեն մի դրսևորումը: Ավելին՝ քարկոծում և վատաբանում ես ընդվզումը և ընդվզողներին: Կամ, լռում ես ու չտեսնելու տալիս: Երբեմն, երբ խիղճդ շատ է տանջում, կիսատ-պռատ մի խոսք ես ասում կամ մի քայլ ես անում, ինչից հետո, պարտքդ կատարած համարելով, նորից ենթարկվում ես հրեշի հետ կնքած պայմանագրին և փակվում քո փոքրիկ աշխարհում: Մի՛ վիրավորվիր, բայց մարդն այդպես չի վարվում: Առավել ևս՝ մտավորականը: Այդպես վարվում է անասունը, որն իր ձագի մորթվելը տեսնելուց կարճ ժամանակ անց շուռ է գալիս և շարունակում անվրդով կերպով արածել: Իմացած եղի՛ր, որ քեզ սարսափի մատնած հրեշն իրականում ի՛նքն է սարսափում քեզանից: Բա՛ց արա աչքերդ, նայի՛ր աշխարհին և ազատ կամքով ստանձնի՛ր քո առաքելությունը: Այսօր քո առաքելությունն է՝ ժողովրդին տոգորել Հայրենիքի և մարդու ու քաղաքացու իրավունքի գիտակցությամբ, համախմբել նրան և առաջնորդել դեպի ներքին Սարդարապատի մարտադաշտ, որ նաև արտաքին է: Դու՛ պետք է խփես Սարդարապատի զանգերը և, պատանք հագած՝ քեզ հետ տանես մնացածին: Իսկ եթե հրաժարվում ես քո առաքելությունից, ես՝ որպես հայ և քաղաքացի, քո հասարակական-բարոյական մա՛հն եմ ուզում: Որպեսզի հայությունն ու հասարակությունը զատեն քեզ իրենցից, ազատագրվեն քեզանից և ընդվզմամբ վաստակեն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունք: Ժամն է ընտրության և ժամանակը սուղ է:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am