Եկեղեցու հարեւանությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ամերիկյան Ալաբամա նահանգում Զատկին նվիրված դիմակահանդեսի ժամանակ եկեղեցու հարեւանությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել:Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով AL.com-ը: Ինչպես նշվում է՝ 3 դեռահաս եւ 1 երեխա է տուժել: Տուժածները հիվանդանոցում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Իրավապահներն արդեն հարցաքննում են հինգ կասկածյալի:
