Հռոմի Պապը շնորհավորել է բոլոր քրիստոնյաներին
Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագից հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է բոլոր քրիստոնյաներին : Տասնյակ հազարավոր հավատացյալների առջեւ նա հանդես է եկել «Քաղաքին ու աշխարհին» ուղղված ուղերձով: «Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- ողջունել է Պապը՝ խաղաղության կոչ անելով: Նա Տիրոջը խնդրել է «ամբողջ Մերձավոր Արեւելքին խաղաղություն բերել՝ սկսած Սուրբ հողից», ինչպես նաեւ «Սիրիայի, Իրաքի, Եմենի, աֆրիկյան երկրների՝ Սուդանի, Հարավային Սուդանի, Սոմալիի, Կոնգոյի ժողովուրդներին, որոնք տառապում են հակամարտությունների արդյունքում»:
