Մոտ մեկ տոննա կոկաին է բռնագրավվել
Շաբաթ օրը Կոստա-Ռիկայի ազգային ափային պահպանությունը մոտ մեկ տոննա կոկաինով նավ է բռնագրավել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Տեղի հանրային անվտանգության նախարարությանը հաղորդել է, որ արգելված բեռով նավի բռնագրավումը ԱՄՆ-ի հետ համատեղ պարեկային աշխատանքի արդյունքն է: Նավից ձերբակալվել է թմրանյութն ուղեկցող 4 մարդ:
