Ճապոնիան բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին
Ճապոնիայի կառավարությունը ԿԺԴԿ կողմից հրթիռի անհաջող փորձարկումը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում է համարել եւ դիվանագիտական աղբյուրներով համապատասխան բողոք է հայտնել Փհենյանին, հաղորդում է Կիոդո գործակալությունը: Ըստ Ճապոնիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցչի՝ կառավարությունն անթույլատրելի է համարում ԿԺԴՀ գործողությունները եւ շարունակում է տվյալներ եւ տեղեկատվություն հավաքել ԿԺԴՀ կողմից վերջին բալիստիկ հրթիռի փորձարկման վերաբերյալ: Կիրակի Հարավային Կորեայի ԶՈւ շտաբերի ղեկավարաների միավորված կոմիտեն հայտարարել էր ԿԺԴՀ կողմից հրթիռի անհաջող փորձարկման մասին:
