Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գայլերը հոշոտել են գյուղացու ոչխարները

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչ, 55-ամյա Ղուկաս Ղարիբյանը առավոտյան այցելելով իրեն պատկանող անասնագոմ՝ ականատես է եղել մեծ թվով գառների և ոչխարների սպանդի: Առաջին իսկ պահից տուժած գյուղացուն է այցելել Արևիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը, ով դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և Արմավիրի մարզպետարան: Տուժած գյուղացին վարկ էր վերցրել և վարկով ձեռք բերել գառներն ու ոչխարները և պատրաստվում էր շահույթ ստանալով՝ կանոնավոր վճարումները կատարել, սակայն գայլի կամ գայլերի հարձակումը գառների վրա լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել 55-ամյա գյուղացուն: Նրա խնդրանք է, որպեսզի կառավարությունը, հանձինս Գյուղատնտեսության նախարարության, միջնորդեն բանկային կազմակերությանը, որպեսզի 1-2 տարով գոնե վարկը սառեցնեն, ինչը հնարավորություն կտա, որպեսզի գյուղացին կարողանա նորից մեծ դժվարությամբ լուծել խնդիրը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամբողջովին հոշոտվել է 13-ից ավելի գառ ու ոչխար, իսկ մոտ 14 գառ էլ պարանոցի, դմակի, փորի մասում լուրջ վնասվածքներ են ստացել և այդ գառներն ու ոչխարներն էլ նույնպես ապրելու ենթակա չեն: Ընդհանուր վնասը կազմում է մոտ 1 մլն 200 հազար դրամ: Գյուղացիները նաև նշում էին որ սա առաջին դեպքն է գյուղի պատմության մեջ, որ գայլը կամ գայլերը ոչխարների և գառների ջարդ իրականացնեն: SHAMSHYAN.com-ը ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը, Գյուղատնտեսության նախարարությունն ու Արմավիրի մարզպետարանը այս դեպքում կկանգնեն տուժած գյուղացու կողքին, իսկ բանկն էլ բարի կամք կդրսևորի և գոնե 2 տարով կսառեցնի վարկը, ինչը բարի կամքի դրսևորում կլինի նրանց կողմից:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am