Չեխիան հրաժարվել է ընդունել փախստականներին նույնիսկ ԵՄ պատժամիջոցների սպառնալիքի տակ
Չեխիան հրաժարվել է ընդունել փախստականներին նույնիսկ ԵՄ պատժամիջոցների սպառնալիքի տակ: Այն 12 փախստականի է ընդունել իրեն հատկացված ԵՄ քվոտայից՝ 1 600 մարդու թվով և մյուսներին ընդունել արդեն մտադիր չէ: Այս մասին հայտնում է Parlamentní listy պորտալը՝ հղում անելով այդ երկրի ՆԳՆ ղեկավար Միլան Խովանեցին: «Մնացած փախստականների ներկայիս ստուգումը ցույց է տալիս, որ այլևս չի կարելի ոչ ոքի ընդունել»,- ասել է Խովանեցը: Նրա խոսքով՝ ներկայումս Իտալիայում և Հունաստանում ժամանակավոր ճամբարներում գտնվող միգրանտների ստուգումը Չեխիայի անվտանգության ուժերի կողմից մի քանի շաբաթ է տևում և նույնիսկ ամիս ու բախվում է մեծ դժվարությունների:
