Թրամփը նախապատրաստվում է 2020թ-ի ընտրություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ակտիվորեն բարձրաձայնել 2020թ-ին նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: Այս մասին գրում է « РИА Новости»-ին` հղում տալով «New York Times»-ին:Համաձայն Դաշնային ընտրական հանձնաժողովի հաշվետվության, տարեսկզբից Թրամփի նախընտրական ընկերությունը բերել է 7,1 մլն դոլար, ևս 23 մլն դոլար հավաքել է Հանրապետական կուսակցությունը: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային 2009 թվականին հաջողվել էր նույն այս ժամանակահատվածում հավաքել ընդհանուր առմամբ 15 մլն դոլար: Հաղորդվում է նաև, որ այս տարվա սկզբին Թրամփը քարոզարշավի վրա արդեն ծախսել է 6.3 մլն դոլար: Նա ընտրություններին մասնակցելու է «Դարձնենք Ամերիկան կրկին մեծ» կարգախոսով:
