Նոր պայթյուն Հալեպում
Հալեպի արեւմուտքում՝ Էր-Ռաշիդին շրջանում Քաֆրեյ եւ Ալ-Ֆուա բնակավայրերի բնակիչներին տեղափոխող ավտոբուսների մոտ պայթյուն է որոտացել: Սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պայթյունի հետեւանքով մի քանի մարդ տուժել է կամ զոհվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Պայթյունը տեղի է ունեցել Էր-Ռաշիդին շրջանում, որտեղ շիական բնակավայրերից տարհանված բնակիչներով տասնյակ ավտոբուսներ են եղել:
