Սպանվել է ԻՊ-ի «ռազմական նախարարը»
Մոսուլում հրթիռային հարվածի հետեւանքով ոչնչացվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը: Այս մասին հաղորդում է Times պարբերականը՝ նշելով, որ մահացողը Գուլմուրոդ Հալիմովն է, ում ահաբեկիչները «ռազմական նախարար» էին անվանում: Հալիմովը ծնունդով Տաջիկստանից է: Նա իր կարիերան սկսել է խորհրդային հատուկ նշանակության ջոկատում, իսկ Խորհրդային միության անկումից հետո դարձել է ՕՄՕՆ-ի հրամանատար եւ ծառայել նախագահական գվարդիայում:
