Թուրքիայում ընտրություններ են սպասվում
Վաղը՝ ապրիլի 16-ին, Թուրքիայում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որն անցնելու պարագայում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Ըստ Սահմանադրական փոփոխությունների՝ թուրքական մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600, պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Թուրքիայի Մեջլիսի և նախագահի ընտրությունները 4-ի փոխարեն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը, և երկրի նախագահին կուսակցական լինելու իրավունք է տրվելու:
