Կանխվել է Զատկին ծրագրվող ահաբեկչությունը
Պակիստանի հետախուզական ծառայությունները խոշոր ահաբեկչություն են կանխել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Լահոր քաղաքում:Այս մասին հաղորդում է Dawn պարբերականը` նշելով, որ երկրի անվտանգության ուժերը ուրբաթ օրը հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում ոչնչացվել է հարձակում ծրագրելու մեջ կասկածվող գրոհայինը, իսկ նրա հանցակիցը ձերբակալվել է: Պարբերականի տվյալներով` գրոհայինները ծրագրել են հարձակում իրականացնել կիրակի օրը` Զատկի տոնի ժամանակ: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ զինծառայողները մահապարտի գոտի ու պայթուցիկ են գտել: Պարբերականի տվյալներով` գրոհայինները ծրագրել են հարձակում իրականացնել կիրակի օրը` Զատկի տոնի ժամանակ:
