Ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը «ՍԱՍ»-ի սկանդալի հետ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. Ըստ որոշ վերլուծությունների, «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը պատահականություն չէ, այլ կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գևորգյանի հետ: Այսինքն, դա նախընտրական շրջանում ձեռք բերված կոմպրոմատ է, որը կախված ընտրությունների արդյունքներից կամ գործի կդրվեր, կամ ոչ: Այս վարկածի օգտին կարող է երկու փաստարկ բերվել: Առաջին` ինչպե՞ս եղավ, որ ամբողջ Հայաստանում տեղ գտած այդ խոսակցություններից նման ձայնագրություն հրապարակվեց միայն «ՍԱՍ»-ի ժողովից: Երկրորդ`նման բան կազմակերպելու համար ոստիկանության տրամադրության տակ եղած օպերատիվ միջոցները խիստ օգտակար կլինեին: Իհարկե, պարզ է, որ ցանկացած այդպիսի ժողովի մասնակից սեփական հեռախոսով կարող էր ձայնագրություն կազմակերպել, բայց փաստ է, որ նման բան տեղի չի ունեցել: Եվ ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ, եթե նման ժողովների մասնակիցներին «5 անգամ ավելի վատ» վերաբերմունք են խոստանում միայն նրա համար, որ ձայն չեն բերում: Ձայնագրության փորձ անելու համար գնդակահարվելը միանգամայն իրական վտանգ է: Ոստիկանության հետ սերտ հարաբերություններ ունենալը նման վտանգից ապահովագրված զգալու լավագույն տարբերակն են: Տվյալ դեպքում, սակայն, կարևոր չէ, թե ով է կանգնած այս ձայնագրության թիկունքում, կարևորն այն է` ով կկանգնի Ազատ անկախ և ինքնիշխան Հայաստանի քաղաքացիների թիկունքին, և եթե քաղաքացիներն այնքան էլ ազատ և անկախ չեն, ով է նրանց այդպիսին դարձնելու»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am