Մոսկվան հաստատում է ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի փորձագետների` Սիրիայի շուրջ Թեհրանում հանդիպումը
Մոսկվան հաստատում է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի փորձագետների` Սիրիայի շուրջ (Աստանայի ձեւաչափ) Թեհրանում հանդիպումը հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:«Աստանայի ձեւաչափը շարունակում է գործել: Հաջորդ շաբաթ Թեհրանում փորձագետների հանդիպում տեղի կունենա, նրանք կքննարկեն նոր փուլի նախապատրաստությունը, որը տեղի կունենա մայիսի 3-4-ին: Ազդանշանները, որոնք մենք ստանում ենք զինված ընդդիմությունից, վկայում են այն մասին, որ նրանք պատրաստվում են փուլին»,-ասել է Լավրովը:
