Հարձակում է սկսել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Տաբկա քաղաքի ուղղությամբ
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված ընդդիմադիր կոալիցիան, որը ներառում է քրդական ինքնապաշտպանական խմբեր, հարձակում է սկսել սիրիական Տաբկա քաղաքի ուղղությամբ: Քուրդ զինյալները հարձակումը սկսել են արևելյան և արևմտյան ուղղություններից: Firat գործակալության տվյալներով, ներկայում թեժ մարտեր են ընթանում Տաբկա քաղաքում, տեղեկություններ են հաղորդվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 10 զինյալների սպանության մասին:
