«Ինձ համար դա սովորական խաղ է». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է «Չելսիի» հետ կայանալիք խաղի սպասումներով: «Ինձ համար դա սովորական խաղ է, ևս մեկ խաղ: Ինձ համար այն ոչնչով չի տարբերվում մյուս խաղերից: Բայց որոշակի պատճառներով «Չելսին» առաջինն է աղյուսակում՝ ոչ միայն այն պատճառով, որ նրանք վերականգնվելու ժամանակ ունեն: «Չելսիում» հավաքված են լավ ֆուտբոլիստներ, բայց նրանք ցուցադրում են նաև թիմային որակներ: Թիմը որոշակի ոճ ունի, նրանք հիմա շատ լավն են»,- ասել է Մոուրինիոն:
