Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում
Հեղինակավոր «Whoscored» կայքը կազմել է Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Շաբաթվա խորհրդանշական հավաքականում «մանկունիանցիներ»ից ընդգրկվել է միայն Մխիթարյանը:
