Թրամփի ընտրվելը գուշակած պրոֆեսորը իմպիչմենթ է խոստացել
Politico-ն հայտնում է ,որ պրոֆեսորը, ով գուշակել էր, որ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ նախագահ, հանդես է եկել նախագահի ապագայի վերաբերյալ նոր կանխատեսմամբ: Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ալան Լիխտմանը խոստացել է, որ Թրամփին իմպիչմենթ կհայտարարեն: Հնարավոր պատճառներից նշված են Ռուսաստանի հետ կապերը, իշխանության չարաշահումը և իրավախախտումների խթանումը: Թրամփը կարող է պատասխանատվության ենթարկվել մինչև պաշտոնին անցնելը կատարած հանցագործությունների համար:
