Լաս Վեգասում հայտնի խաղատուն է այրվել/տեսանյութ/
CBS News-ը հայտնում է ,որ Լաս Վեգասի Bellagio հյուրանոց-խաղատանը, որը հայտնի «Օուշենի 11 ընկերները» ֆիլմով, հրդեհ է բռնկվել՝ հարավային մասի համալիրի տանիքից: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կրակը տարածվում դեպի մյուս շենքերը, բարձրանալով 9-12 մ: Ականատեսների խոսքերով` չնայած կրակին, մի քանի խաղաացողներ ցանկացել են շարունակել խաղը: Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվել:
