Թրամփի վարչակազմը գաղտնի կպահի Սպիտակ տան հյուրերի ցանկը
Ազգային անվտանգության շահերից ելնելով՝Սպիտակ տունը որոշել է հրաժարվել ԱՄՆ նախագահի նստավայրի այցելուների ցանկը հրապարակելու պրակտիկայից և այն գաղտնի պահել: Ամեն դեպքում, կառավարության գործունեությունը դիտարկող կոմիտեն քննադատել է որոշումը: Նրանց կարծիքով, այցելուների բաց ցանկը թույլ էր տալիս պարզել, թե ինչպիսի մարդիկ կամ մարդկանց խմբեր են ազդեցություն գործում վարչակազմի քաղաքականության վրա: «Այս նոր քաղաքականությունը խարխլում է իրավունքի գերակայությունը և թույլ է տալիս ենթադրել, որ Սպիտակ տունը չի ցանկանում պատասխանատվություն կրել ամերիկացիների առջև»,-գտնում է Judicial Watch ոչ կոմերցիոն կազմակերպության նախագահ Թոմ Ֆիտոնը:
