«Սուպերռումբը» ոչնչացրել է ավելի քան 80 գրոհայինի
New York Times-ը՝ հղում անելով Նանգարհարի նահանգապետի ներկայացուցչին հայտնում է,որ առնվազն 82 գրոհայիններ են ոչնչացվել Աֆղանստանում ԱՄՆ-ի ոչ միջուկային գերհզոր ռումբի հարվածի հետևանքով։ France Presse գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ՊՆ հայտարարությանը հայտնել էր, որ առնվազն 36 գրոհայիններ են ոչնչացվել։ Պայթյունը զգացել են նաև տեղի բնակիչները, ովքեր գտնվել են ռումբի կիրառման վայրից մի քանի տասնյակ մղոն հեռավորության վրա։
