ՀՀԿ-ն Արտաշատի քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է

«Հրապարակ»-ում կարդում ենք. «ՀՀԿ-ն Արտաշատի քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Արգամ Աբրահամյանը, պատգամավոր դառնալով, հրաժարական կտա, նոր ընտրությունը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար կարևոր նշանակություն ունի․ նա փորձելու է մարզում իր ազդեցությունը պահպանել՝ այս պաշտոնում իր թեկնածուին անցկացնելով։ Մյուս կողմում ոչ այնքան ՀՀԿ-ն, որքան «Ավշարի» եղբայրներն են, որոնք վաղեմի հակամարտության մեջ են Աբրահամյանների կլանի հետ և փորձելու են Արտաշատում իրենց լիակատար իշխանությունը հաստատել։ Արդեն հայտնի է, որ Աբրահամյանների թեկնածուն Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն է՝ Կարինե Պողոսյանի եղբայրը, որը դուրս է եկել ՀՀԿ-ից։ Իսկ ՀՀԿ թեկնածուի հարցը դեռ լուծված չէ։ Մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեզ ասաց, որ ՀՀԿ-ն դեռ որևէ թեկնածություն չի քննարկել այդ պաշտոնի համար: Տեղեկություններ կան, որ կուսակցությունում ցանկանում են առաջադրել Արտաշատում հանրահայտ Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդուն, որն Արտաշատի գազի գրասենյակի ղեկավարն է, Գրիգորյանների սանիկը, սակայն չունի Արտաշատի գրանցում։ Քննարկվում է նաև հոր՝ Գազի Հովոյի թեկնածությունը, սակայն այս առաջադրումն էլ խոցելի է։ Նախորդ ընտրություններում Ղազարյանն առաջադրվել էր, բայց մինչ ընտրություններն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին միայնակ թողնելով։ Խոսվում էր, որ նա գործարքի է գնացել Հովիկ Աբրահամյանի հետ ու ստացել որդու պաշտոնը։ Ապրիլի 2-ի ընտրություններում Ղազարյաններն ընտանյոք հանդերձ աշխատում էին Արայիկ Գրիգորյանի օգտին, իսկ փոքր որդին՝ Վիլենը, Արգամ Աբրահամյանի թիմակիցների հետ մի քանի բախում ունեցավ։ Հովհաննես Ղազարյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ասաց՝ խանութում է, խանգարում ենք իրեն»։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am