Սիրիայում տարհանում են բնակիչներին
Ինչպես հայտնում է DW.com-ը` վկայակոչելով տարհանման նախապատրաստման աշխատանքների համակարգողներից մեկին, Սիրիայում կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ապրիլի 14-ին տարհանում է սկսվել շրջափակման մեջ գտնվող 4 քաղաքից: Շուրջ հինգ հազար բնակիչ է 75 ավտոբուսով դուրս բերվել Հալեպի Ալ-Ֆուա և Քեֆրայա քաղաքներից: Մեծամասամբ շիա բնակչություն ունեցող Ալ-Ֆուա և Քեֆրայա քաղաքները գտնվում են նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերի վերահսկողության տակ: Բացի դրանից՝ 60 ավտոբուսով ավելի քան 2300 մարդ է տարհանել Դամասկոսի երկու թաղամասից` Մադաի և Զաբադանի:
