Ռոհանին իր թեկնածությունն առաջադրում Է երկրորդ ժամկետով
Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թեկնածությունն առաջադրում Է երկրորդ ժամկետով: Նա արդեն գրանցվել է: Ռոհանին, որին աջակցում են իրանցի բարեփոխականները, բոլոր հնարավորություններն ունի դառնալու նախագահական մրցարշավի ֆավորիտը: Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
