Պարզում ենք Սիրիայի սահմաններին` ԱՄՆ-ի ռազմական տեխնիկա տեղակայելու հետ կապված իրադրությունը.Լավրով
«Интерфакс»-ը փոխանցում է ,որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է,որ Մոսկվան պարզում է Սիրիայի հարավային սահմաններին` ԱՄՆ-ի ռազմական տեխնիկա տեղակայելու հետ կապված իրադրությունը: «Մենք տեսանք այդ հաղորդագրություններն ու փորձեցինք պարզել, թե ինչի մասին է խոսքը: Մեզ ոչ պաշտոնապես հասկացրեցին, որ խոսքն, իբր թե, ԻՊ-ի Սիրիայի և Իրաքի հետ հաղորդակցության գիծը կտրելու մասին է:Մենք կշարունակենք այդ հարցով զբաղվել, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը միակ բանն է, որ պետք է տեղի ունենա Սիրիայի տարածքում` զինված ուժ կիրառելու տեսանկյունից», - ասել է Լավրովը Սիրիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հետ Մոսկվայում մամուլի ասուլիսի ընթացքում:
