ԱՄՆ-ը զինափորձարանի է վերածում Աֆղանստանը.Համիդ Քարզայ
РИА Новости-ն փոխանցում է ,որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը քննադատել է Միացյալ Նահանգների կողմից հինգշաբթի գերհզոր ռումբի կիրառումն ԻՊ զինյալների դեմ: «Դա ինքնիշխանության խախտման և երկիրը սպառազինությունների փորձարկման զինադաշտի վերածելու փորձ է: Այն չի արտացոլում ահաբեկչության դեմ մղվող պայքարը, այլ պատրվակ է ԱՄՆ-ի համար, որպեսզի մեր երկրի տարածքը փորձարկման զինադաշտի վերածի զանգվածային ոչնչացման զենքի նոր տեսակների համար», - գրել է Քարզայը Facebook սոցցանցի իր Էջում և երկրի բնակիչներին կոչ է արել մերժել իրենց տարածքում ԱՄՆ-ի գործողությունները:
