Դիարբեքիրի պայթյունի գործով նոր ձերբակալվածներ կան
Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի գործով նոր ձերբակալություններ են կատարվել: Ձերբակալվել է 5 անձ, որոնցից մեկը կասկածվում է պայթյունի կազմակերպման մեջ: Այսպիսով՝ Դիարբեքիրի ոստիկանությունում իրականացված պայթյունի գործով ձերբակալվածների թիվը հասել է 10-ի: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր Քրդական բանվորական կուսակցությունը (PKK):
