Որքան է վաստակել Պուտինը 2016 թվականին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարի վաստակել է մոտ 8,86 միլիոն ռուբլի, հայտնում է Лента.ру-ն՝ հղում անելով նախագահի եկամուտների մասին` ապրիլի 14-ին հրապարակված հայտարարագրին: Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ նախագահն ունի 1,5 հազար քառակուսի մետր տարածքով հողակտոր, բնակարան (77 քառակուսի մետր) և ավտոտնակ։ Նա ունի նաև 153,7 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև ավտոտնակային տարածք: Վլադիմիր Պուտինն ունի երեք ավտոմեքենա՝ երկու «ԳԱԶ Մ-21» և «Նիվա»:
