Ռուսաստանը Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկության է տիրապետում. Պեսկով
Ռուսաստանը Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկության է տիրապետում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինչպես ասել է՝ Մոսկվան հայտարարում է մանրակրկիտ հետաքննության անհրաժեշտության մասին եւ ոչ թե ստիպում հակվել իր տեսակետին: «Մենք տեղեկություն ունենք, որին տիրապետում են մեր զինծառայողները: Նրանք ունեն սեփական տեսակետը, որը հնչեցրել են: Մենք ոչ ոքի չենք ստիպում բառացիորեն հավատալ մեզ», — ասել է Պեսկովը:
