Հասան Ռոհանին իր թեկնածությունն է առաջադրել
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին իր թեկնածությունը գրանցել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար: 2013 թվականին Ռոհանին ընտրություննեորում հաղթել է «Չափավորություն եւ զարգացում» կարգախոսով, փոխանցում է ԻՌՆԱ-ն: Իրանի նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցումը սկսվել է Իրանի ՆԳՆ-ի կենտրոնակայանում: Գրանցումը կտեւի 5 օր՝ մինչեւ ապրիլի 15-ը, որից հետո Սահմանադրության պահապանների խորհուրդը ապրիլի 16-ին կսկսի գրանցված թեկնածուների ստուգումը, թեկնածուների վերջնական ցուցակը ՆԳ նախարարությունը կհրապարակի ապրիլի 26-27-ը:
