Միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի ոչ մի միակողմանի գործողություն ընդունելի չէ
Իրանն աջակցում է միջազգային հետաքննության անցկացմանը` Իդլիբ նահանգի Հան-Շեյհուն քաղաքում ապրիլի 4-ին տեղի ունեցած ենթադրաբար քիմիական հետ կապված: Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ այդ փաստի առթիվ միջազգային հետաքննություն է անհրաժեշտ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն էլ ասել է, որ քիմիական զենք կիրառելու մասին հաղորդագրությունները` որպես ինքնիշխան պետության ու ՄԱԿ-ի անդամի դեմ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ միջոցառումների պատճառ` շատ վտանգավոր գործողություններ են «Մենք կբարձրացնենք մեր համագործակցության աստիճանը միջազգային մակարդակով, առաջին հերթին Հան-Շեյհունի ողբերգության օբյեկտիվ հետաքննության հետ կապված»,- ասել է Զարիֆը և ընդգծել, որ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի ոչ մի միակողմանի գործողություն ընդունելի չէ:
